Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:42 04-05-2022

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան վերականգնելու համար առնվազն 600 միլիարդ դոլար կպահանջվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնում է, որ երկրի վերականգնման համար կպահանջվի առնվազն 600 միլիարդ դոլար: Նա նման գնահատական ​​է տվել The Wall Street Journal-ի կողմից կազմակերպված գործադիր տնօրենների տեսաձևաչափով անցկացվող գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
«Ավելի վաղ ես խոսել եմ 600 միլիարդ դոլարի չափով կորուստների մասին»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին, թե ռազմական գործողությունների ավարտից հետո ինչ միջոցներ կպահանջվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Ըստ նրա, խոսքը «ենթակառուցվածքային օբյեկտների, բնակելի թաղամասերի, ձեռնարկությունների վերականգնման մասին է»։ «600 միլիարդ դոլարն ընդամենը մոտավոր թիվ է»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը, որի խոսքերը թարգմանվել են անգլերեն։
«Մենք կկարողանանք վերականգնել այն ամենը, ինչ ավերվել է, և դուք կարող եքնպաստել դրան»,- ասել է Զելենսկին՝ դիմելով արևմտյան ձեռնարկատերերին:- Օգտագործեք այս հնարավորությունը ձեր ընկերությունների համար, կառուցեք գրասենյակներ Կիևում, ընկերություններ հիմնեք Ուկրաինայում, և դուք Եվրոպայում ամենամեծ՝ ավելի քան 40 միլիոնանոց շուկայի հասանելություն կստանաք»: Նա նաև արևմտյան ընկերություններին խոստացել է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում աշխատելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան