Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 03-05-2022

Ուկրաինացիները, հնարավոր է, սխալվել են Բուչայում սպանությունների մեջ կասկածյալի հարցում

Ուկրաինայի դատախազությունն ու լրագրողները, հնարավոր է, սխալվել են՝ բելառուս Սեգեյ Կոլոցեյին մեղադրելով Բուչայում սպանություններին մեղսակցության մեջ, այս մասին գրում է Zerkalo-ն։

Նախօրեին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ բացահայտել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանության մեկ մասնակցի, իսկ Slidstvo.Info-ն գրել էր, որ կասկածյալը Ռուսաստանի ազգային գվարդիայի մարտիկ, ազգությամբ բելառուս Սերգեյ Կոլոցեյն է: Բուչայի բնակիչները պարզել են նրա ինքնությունը տեսանյութի շնորհիվ, որտեղ ռուս զինվորականները Բելառուսի Մոզիր քաղաքի փոստային բաժանմունքից Ռուսաստան էին ուղարկում Ուկրաինայում գողացված իրերը։

Ըստ Zerkalo-ի՝ այս հրապարակումից հետո Սերգեյ Կոլոցեյի շատ հարազատներ և ընկերներ գրել են հրատարակությանը և հայտնել, որ նա երբեք չի ծառայել իրավապահ մարմիններում՝ ո՛չ Բելառուսում, ո՛չ Ռուսաստանում, ամբողջ կյանքն ապրել է Մոզիրում և այժմ էլ ապրում է այնտեղ խաղաղ։ Իսկ փոստային բաժանմունքում ռուս զինվորականների հետ միաժամանակ պատահաբար է հայտնվել, քանի որ փոստով սեփական բեռնախցիկի կափարիչն էր ուղարկում Ռուսաստանում գնորդին:

Հրատարակությունը դեռ չի կարողացել անձամբ խոսել Կոլոցեյի հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան