copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:28 03-05-2022

Գերմանիայի խոշորագույն բանկային խմբերից մեկը վերսկսել է գործունեությունը ռուսական բանկերի հետ

Գերմանիայի խոշորագույն բանկային խմբերից մեկը՝ DZ Bank-ը, մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո վերսկսել է վճարային գործարքները ռուսական բանկերի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Handelsblatt-ին հղումով։

Ինչպես հայտնել է բանկի խորհրդի անդամ Թոմաս Ուլրիխը, Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո իրենք երեք շաբաթով դադարեցրել են վճարային գործարքները ռուսական բանկերի հետ։

Նրա խոսքով, իրենք կրկին վճարումներ են ընդունում Ռուսաստանից, բայց պայմանով, որ պատժամիջոցների մեջ ներգրավված կազմակերպություններ կամ անձինք չլինեն։

Ուլրիխն ընդգծել է, որ խոսքը Ռուսաստանից ստացվող այն մուտքային վճարումների մասին է, որոնք գերմանական ընկերությունը ստանում է մատակարարումներից. դրանց պայմանագրերըն կնքվել են նախքան ուկրաինական ճգնաժամի սկիզբը։

Նշվում է, որ DZ Bank-ը Ռուսաստանից վճարումներ է ընդունում Գերմանիայում բնակվող ռուս թոշակառուների համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ