Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:16 03-05-2022

Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում բարելավել է դիրքերը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը 180 երկրների շարքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ինդեքսի տվյալների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը գտնվում էր 63-րդ տեղում։ Տարածաշրջանային երկրներից Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդ, Ռուսաստանը՝ 155-րդ, Իրանը՝ 178-րդ:

Նշվում է, որ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, որոնցից օրական օգտվում է բնակչության երկու երրորդը։ 2018 թվականի «թավշյա» հեղափոխությունից հետո մեդիա դաշտը նկատելի աճել է: Չնայած բազմակարծությանը, ըստ զեկույցի, այդուհանդերձ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի խնդրին։

Զեկույցում նշվում է, որ 2021 թվականը ծանր է եղել հայաստանյան ԶԼՄ-ների և լրագրողների համար՝ ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին: Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում։ Այն պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպություն»-ն իր կայքում ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրներում խոսքի ազատության ինդեքսը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել