Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:38 02-05-2022

Ամենահարուստ ռուսաստանցիները 2022 թվականի սկզբից կորցրել են ավելի քան 45,5 միլիարդ դոլար

Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի կուտակային կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 45,484 միլիարդ դոլարով։ Այս մասին վկայում է Bloomberg Billionaires Index-ի (BBI) նոր վարկանիշը։
Ընդհանուր առմամբ, BBI-ն ներկայացնում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։ Նրանցից 23-ը ռուսներ են։ Մայիսի 2-ի դրությամբ նրանց ընդհանուր առմամբ պատկանում է 328,04 մլրդ դոլար։
Ռուսաստանցիներից ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ «Նորիլսկի նիկել» լեռնամետալուրգիական ընկերության գործադիր տնօրենը: 2022 թվականի հունվարի 1-ից նա հարստացել է 645 միլիոն դոլարով։ Նրա կարողությունը գնահատվել է 31,5 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում «Նովատեկ» նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնն է։ Նա կորցրել է 6,48 միլիարդ դոլար, ձեռնարկատերը ունի 26 միլիարդ դոլար։
Երրորդը Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի սեփականատեր Վլադիմիր Լիսինն է։ Նա կորցրել է 4,27 մլրդ դոլար, սակայն բարձրացել է չորրորդ տեղից։ Նա իր տրամադրության տակ ունի 23,7 միլիարդ դոլար։
Ամենաշատը կորցրել է Նովատեկի և գազի վերամշակման և նավթաքիմիական Sibur ընկերության համասեփականատեր, գործարար Գենադի Տիմչենկոն։ BBI-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է իններորդ տեղը։ Նրա կապիտալը նվազել է գրեթե 7 մլրդ դոլարով և այժմ կազմում է 15,5 մլրդ դոլար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից