copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:27 02-05-2022

«Ազովստալը»  լքել է 80 մարդ, որոնցից 69-ը մեկնել է Զապորոժիեի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Քաղաքացիական անձանց մեծ մասը, որոնք նախօրեին տարհանվել են «Ազովստալ» գործարանի տարածքից, մեկնել են Զապորոժիեի ուղղությամբ՝ դեպի Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածք են որոշել մեկնել 69 քաղաքացիական անձինք, որոնք հանձնվել են ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, և այժմ ավտոշարասյան կազմում մեկնել են Զապորոժիե քաղաքի ուղղությամբ»,- հայտնել է գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ-ն նաև պնդում է, որ ապրիլի 30-ին «Ազովստալի» տարածքից դուրս է եկել 21 մարդ, ևս 25 խաղաղ քաղաքացի տարհանվել է մոտակա տներից։ Նրանք բոլորը «կամավոր որոշել են մնալ» ինքնահռչակ ԴԺՀ-ում, հայտարարել է ՊՆ-ն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի