copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:15 28-04-2022

ԵՄ-ն Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի մասին կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ

Բանակցություններին մասնակցող եվրոպացի դիվանագետներն ասել են, որ Ռուսաստանից նավթի մատակարարումների եվրոպական արգելքը (հավանաբար փուլային) կարող է սահմանվել արդեն հաջորդ շաբաթ, գրում է BBC-ին:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այդ կապակցությամբ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և G7-ի երկրների հետ, որից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։
ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել այնպես, որ դրանք մի կողմից բավական ուժեղ լինեն Վլադիմիր Պուտինին վնասելու համար, իսկ մյուս կողմից՝ համաշխարհային նավթի շուկայում ճգնաժամ չառաջացնեն, առավել ևս՝ Եվրոպայում:
Բրյուսելում ասում են, որ տեղյակ են ինչպես ամենահարուստ, այնպես էլ ամենաաղքատ երկրների նավթից կախվածության մասին։ ԵՄ-ն վստահեցնում է, որ փորձում է խուսափել նավթի համաշխարհային գների կտրուկ աճից, որն իր հերթին կարող է խաթարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միջազգային աջակցությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին