Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:32 30-04-2022

Հռոմի պապի խնդրանքը՝ Մարիուպոլից դուրս բերել խաղաղ բնակիչներին, երեք անգամ  մերժվել է. Il Messaggero

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիվանագիտական ​​ուղիներով երեք անգամ դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով մարդասիրական միջանցք կազմակերպել Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։

Իտալական Il Messaggero թերթը հաղորդում է, որ երեք անգամ էլ Ռուսաստանը Վատիկանին հասկացրել է, որ չի երաշխավորում խաղաղ բնակչության անվտանգ ելքը։ «Նրանք մեզ ոչ մի երաշխիք չեն տվել»,- հրատարակությանն ասել է Ուկրաինայի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Վիշվալդաս Կուլբոկասը, որը պետք է մասնակցեր գործողությանը։

Հռոմի պապի՝ նույնաբովանդակ խնդրանքով նախկինում արված երկու փորձերը նույնպես մերժվել են (առաջին փորձն արվել է մարտի վերջին՝ Մոսկվայի պատրիարքարանի հետ մի քանի շփումներից հետո, երկրորդը՝ ապրիլի կեսերին՝ Սուրբ Զատիկին, սակայն նույնիսկ այս դեպքում Ռուսաստանը չի կարողացել երաշխավորել անվտանգությունը)։

Երրորդ անգամ՝ անցյալ շաբաթ, Հռոմի պապն առաջարկել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից տարհանել խաղաղ բնակիչներին և նրանց ծովով տանել Վատիկանի նավով։ Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, այս առաջարկը քննարկվել է մի քանի օր, սակայն ի վերջո այն հավանության չի արժանացել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել