copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:03 30-04-2022

Ես մարզից գալիս եմ Դատախազության մոտ, դուք Երևանից՝ չէ․ զոհված զինծառայողի հայր

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Դատախազությունից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել և քրեական պատասխաատվության ենթարկել։ Գլխավոր Դատախազությունը ծնողների ներկայացրած հաղորդումն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որի քննիչը երեկ հրաժարվել էր ընդունել զոհված զինծառայողների ծնողներին։

Այսօր ներկա գտնվող ծնողներից մեկը լրագրողներ հետ զրույցում ասաց․ «Սա քաղաքական պայքար չէ, մենք այստեղ եկել ենք մեր երեխաների համար։ Այստեղ ո՛չ Սերժ Սարգսյան կա, ո՛չ Ռոբերտ Քոչարյան կա, ո՛չ Արթուր Վնաեցյան կա։ Ես այստեղ եկել եմ իմ Նարեկի ու 5000 Նարեկի համար, թող գան այստեղ։ Ով ցանկանում է, թող գնա Հրապարակ, ոչ չի ասում, թող չգնա, բայց այստեղ թող գան։ Մարտակերտում 28 երեխան կորավ, այդ 28 երեխայի ծնողներից միայն ես եմ այստեղ, այդ ինչպես եղավ, որ սուրճի ապարատը հասցրին առան ու փախան, բայց երեխաներին չհասցրեցին փրկել»,- ասաց զոհված զինծառայող Նարեկի հայրը։

Հարցին, թե ճանաչո՞ւմ է 27 զոհերի ծնողներին, ակցիայի մասնակից ծնողն ասաց․«Ինչպե՞ս չէ, ես կապ ունեմ իրենց հետ, իրենց որդիների շիրիմներին եմ այցելում, իմ տղան Եռաբլուրում չէ, իմ տղան գյուղում է, բայց Եռաբլուրում շատերն են։ Իրենց ծնողներն էլ Երևանում ապրող են, ես մարզից գալիս, հասնում եմ այստեղ իմ երեխայի համար, իրենք երկու ոտ չե՞ն կարողանում գան։ Սա քաղաքական պայքար չէ, մի՛ գնացեք Հրապարակ, եկեք Դատախազության դիմաց, եկեք այստեղ վրաններ խփենք, ու մնանք, մեզ ոչ ոք չի կարող ձեռք տալ, այդքանն եմ ուզում ասել»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել