copy image url
Ներքին Մշակույթ 4 տարի առաջ - 12:30 30-04-2022

50 Cent-ը, Զազը և Լեդ Զեփելին Սիմֆոնիկը համերգներով հանդես կգան Հայաստանում

«Հայա» լայնամասշտաբ երաժշտական փառատոնի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր:

2022-ի հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա սիրված երգչուհի Զազի մենահամերգը, երգչուհի, որին մեծանուն Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի երկրորդ Պատրիսիա Կաաս է համարել:

Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը:

Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը: Այն բացառիկ նախագիծ է, որտեղ լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:

Փառատոնը կյանքի կկոչվի «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր, որ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են լուրջ կապեր, հեղինակություն:

«Բանակցություններ ենք վարում, որպեսզի 2023-ին հյուրընկալենք Սթիվի Ուանդերին, Սթինգին: Ուզում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային մեծ «hub»-ի, որը զբոսաշրջության զարգացման նոր էջ կբացի ու կնպաստի տնտեսության զարգացմանը»,-եզրափակել էր Սոնա Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ