copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:12 30-04-2022

Բրիտանացի պատգամավորին մեղադրում են նիստերի դահլիճում պոռնոգրաֆիա դիտելու մեջ

Համայնքների պալատի պահպանողական պատգամավոր Նիլ Փերիշին մեղադրել են բրիտանական խորհրդարանի նիստերի դահլիճում հեռախոսով պոռնոգրաֆիա դիտելու մեջ։
65-ամյա պատգամավոր Փերիշի նկատմամբ հետաքննություն է սկսվել, և Պահպանողական կուսակցությունը պաշտոնապես դադարեցրել է նրա անդամակցությունը խմբակցությանը։
Այն մասին, որ Համայնքների պալատի անդամներից երկու կին մեղադրել են տղամարդ պատգամավորներից մեկին հրապարակայնորեն պոռնո դիտելու մեջ, հայտնի էր դարձել չորեքշաբթի օրը, սակայն պատգամավորի անունը հնչել է միայն ուրբաթ՝ ապրիլի 29-ին։
Փերիշը հեռացվել է Խորհրդարանական կուսակցությունից և քննության մեջ է գտնվում Ստանդարտների հարցերով խորհրդարանական հանձնակատարի կողմից։
Փերիշը իր կայքում արված հայտարարության մեջ նշել է, որ «կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում