copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:09 29-04-2022

Լեհաստանն Ուկրաինային մատակարարել է ավելի քան 200 T-72 տանկ

Լեհաստանն Ուկրաինային մատակարարել է ավելի քան 200 Տ-72 տանկ և մի քանի տասնյակ հետևակի մարտական ​​մեքենա։ Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից Վարշավան Կիևին մատակարարել է մեկուկես միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա և սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Լեհական ռադիոն։

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան, ի թիվս այլ բաների, ստացել է «Գրադ» բազմակի հրթիռային համակարգեր և հրթիռներ ՄիԳ-29 ու Սու-27 ինքնաթիռների համար։

Բացի ծանր տեխնիկայից՝ Կիևին են հանձնվել լեհական արտադրության WB Electronics անօդաչու սարքերը։ Դրանք օգտագործվում են հետախուզության մեջ:

Լեհական ռադիոն հիշեցնում է, որ Չեխիան նույնպես Ուկրաինային մատակարարել է T-72 տանկեր։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական բանակը զինված է այս զինտեխնիկայի 400 միավորով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ