Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:06 29-04-2022

Գյումրիում իրազեկման երթ կմեկնարկի

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ ժամը 18։30-ին, Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից կմեկնարկի Դիմադրության ևս մեկ երթ։
Իսկ մենք հանդիպում ենք նույն ժամին՝ 18։30-ին, Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ»։