Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:17 28-04-2022

Շատերը ասում են՝ հայրենիքը մեզ ինչ է տվել, որ մենք էլ ինչ անենք հայրենիքի համար․ Մրո

Շարունակվում է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Ակցիայի ընթացում ելույթ ունեցավ նաև «5165 շարժման» անդամ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

«Սիրելի՛ հայրենակիցներ, իրականում մեզ պատել է սուտը, լիքը «ինչուներ» կան, և ամբողջ հասարակությունը ապրում է այդ «ինչուներով»։ Բայց կարծում եմ, որ ոչ բոլորն են բարձրացնում այդ հարցերը։ Ոչ բոլորն են ասում՝ ի՞նչ է կատարվում մեր հայենիքի հետ, դժբախտաբար վազում ենք մեր իրավունքների ետևից և մոռանում ենք, որ մենք պարտականություն ունենք մեր պետության հանդեպ։ Միայն իրավունքներով չես կարող երկիր պահել, շատ-շատերն են ասում, թե հայրենիքը մեզ ինչ է տվել, որ մենք էլ ինչ անենք, ժողովո՛ւրդ, մենք պետք է տանք մեր հայրենիքին։ Ես խնդրում եմ բոլորին ոտքի կանգնել, որովհետև միայն մենք կարող ենք տեր կանգնել մեր պետությանը, մեր թասիբին, ուրիշ մեկը չի անելու դա։ Ես եթե չզգայի, որ մեր պետությունը կործանվում է, կզբաղվեի իմ գործով։ Ես այսօր փողոցներն եմ ընկել, որ մարդկանց ասեմ՝ եկեք մեր աչքերը բացենք ու հասկանանք՝ ինչ է կատարվում մեզ հետ։ Մենք իրավունք չունեն թողնելու, որ այս իշխանությունը ինչ ուզի անի, իրավունք չունենք»,- ասաց Արսեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում