copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:04 28-04-2022

Դեմիդովի բնակիչները հեղեղել են իրենց գյուղը՝ կասեցնելու ռուսական բանակի առաջխաղացումը

The New York Times-ը լուսանկար և տեսանյութ է հրապարակել Կիևի շրջանի Դեմիդով գյուղից, որը հեղեղվել է ռուսական օկուպացիայի ժամանակ։

Տեղի բնակիչների խոսքով, ուկրաինացիներն իրենք են ջրհեղեղ առաջացրել՝ Կիևի ջրամբարին միախառնման վայրում քանդելով Իրպին գետի վրա ամբարտակը: Արդյունքում գյուղում և շրջակա դաշտերում ճահիճ է գոյացել, որը դանդաղեցրել է ռուսական բանակի առաջխաղացումը դեպի Կիև։ Դա թույլ է տվել ժամանակ շահել Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտպանությունը նախապատրաստելու համար, գրում է թերթը։

Դեմիդովը հեղեղվել է պատերազմի երկրորդ օրը՝ փետրվարի 25-ին։ Գյուղի 750 տնտեսությունից մոտ հիսունը ջրի տակ է անցել։

Ռուս զինվորականների նահանջից մեկ ամիս անց բնակիչները դեռ պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ, սակայն չեն թաքցնում իրենց ուրախությունը։ «Բոլորն ամեն ինչ հասկանում են և ոչ մի բանի համար չեն ափսոսում։ Մենք փրկել ենք Կիևը»,- NYT-ի թղթակցին հպարտությամբ ասել է տեղի բնակիչ, թոշակառու Անտոնինա Կոստյուչենկոն։

Ջրհեղեղը ոչ միայն դժվարացրել է ռուսական զրահապատ շարասյուների անցումն Իրպին գետը, այլև արդյունավետ պաշտպանել է Դեմիդովն օկուպացիայի ժամանակ։ Թեև ռուս զինվորները հսկում էին ծանծաղ լճի վերածված գյուղը, այն այդպես էլ չդարձավ առաջնագիծ՝ խուսափելով Կիևից հյուսիս գտնվող այլ քաղաքների և գյուղերի՝ Բուչայի, Իրպենի, Բորոդյանկայի, Գոստոմելի ճակատագրից։

Օկուպացիայի մեկ ամսվա ընթացքում Դեմիդովում վեց մարդ է սպանվել, The New York Times-ին ասել է գյուղի ղեկավար Ալեքսանդր Մելնիչենկոն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը