copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:48 28-04-2022

Ապրիլի 26-ին ձերբակալված երիտասարդներից մեկը ազատ է արձակվել

Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

Փաստաբանը գրում է․

«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։

Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։
Նշեմ, որ վերջին գործով դատավոր է հանդիսանում Դավիթ Արղամանյանը, իսկ բողոքը ես մուտքագրել եմ ապրիլի 27-ին՝ ժամը 02:46-ին»։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը բողոքի և իրազեկման ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում ոստիկանները պարբերաբար բերման են ենթարկում քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը