copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:41 27-04-2022

Կենտրոնում գները օր օրի աճում են

Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2022 թ. առաջին եռամսյակի անշարժ գույքի շուկայի վիճակագրությունը։ Համաձայն հրապարակման՝ այս տարվա առաջին երեք ամիսներին մայրաքաղաք Երևանում՝ բոլոր վարչական շրջաններում, արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների էական աճ։ Եթե 2021 թ. առաջին եռամսյակում Կենտրոն համայնքում 1 քմ-ի միջին գինը կազմում էր 606.600 դրամ, ապա այս տարի այն, աճելով գրեթե 15%-ով, հասել է 696.400 դրամի։ Ընդ որում, պետք է նշել, որ 2021 թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ ևս բնակարանները էապես (3,5%-ով) թանկացել են։ Երեք-չորս ամիս առաջ Կենտրոնում միջինացված գները կազմում էին 672.600 դրամ։

Ընդ որում, Կենտրոն համայնքի առաջին գոտում 1 քմ-ն հունվար-մարտ ժամանակային միջակայքում վաճառվել է 864.350 հազար դրամով, ինչը 15.4%-ով թանկ է 2021 թ. հունվար-մարտի գներից (749.000) և 4.2%-ով՝ անցած տարվա չորրորդ եռամսյակի գներից (829.700դրամ)։

Բնակարանների գների ամենամեծ աճը տեղի է ունեցել Կենտրոն համայնքի երրորդ գոտում։ Անցած տարվա առաջին եռամսյակում այստեղ մեկ քմ-ն վաճառվում էր 500.200 դրամով, այս տարի՝ 612.700 դրամով։ Աճը կազմել է 22.5%։ Ընդ որում, գնաճը բավականին բարձր է նաև անցած տարվա չորրորդ եռամսյակի համեմատությամբ՝ 5.7%։ Անցած տարվա չորրորդ եռամսյակի համեմատությամբ Կենտրոնում գները ամենաշատը՝ 7.1%-ով բարձրացել են երկրորդ գոտում։ Այստեղ 2021 թ. առաջին եռամսյակում մեկ քմ-ն վաճառվում էր 600.100 դրամով, տարեվերջին՝ 678.400 դրամով, այս տարեսկզբին՝ 726.800 դրամով։

Չնայած այն հանգամանքին, որ այստեղ էլ բնակարանները էապես թանկացել են, այդուհանդերձ Կենտրոն համայնքի ամենաէժան բնակարանները 5-րդ գոտում են։ Այս տարվա առաջին եռամսյակում այս գոտում մեկ քմ-ն վաճառվել է միջինում 439.900 դրամով։ Անցած տարեսկզբին այստեղ իրացման միջին գինը 376.400 դրամ էր, իսկ տարեվերջին՝ 422.300 դրամ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել