Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:46 27-04-2022

Սլովակիայի նախագահը ռուսաստանցի զինվորականներին դիմել է ռուսերենով

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ռուսերենով դիմել է ռուսաստանցի զինվորներին ու նրանց հրամանատարներին։ Տեսաուղերձում Սլովակիայի ղեկավարը ուկրաինական պատերազմն անվանել է «անցանկալի», որը սկսվել է «առանց որևէ հիմնավորման»։ «Ոչ ոք ձեզ չի սպառնացել, ոչ ոք չի ցանկացել վնասել ձեզ, բայց դուք վնասում եք»,- շեշտել է Չապուտովան՝ թվարկելով մի քանի աղմկահարույց ռազմական հանցագործություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի զիվորականների կողմից ուկրաինացի կանանց բռնաբարությունները։
«Եթե դուք դեռ զգում եք, որ ձեր մեջ գոնե մարդկության մնացորդներ կան, վերակենդանացրեք այն և վերջ տվեք այս սարսափելի պատերազմին»,- կոչ է արել Սլովակիայի նախագահը։
Նաև, տեսաուղերձից առաջ Twitter-ում Չապուտովան գրել է. «Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելով տառապանք և ցավ է բերել, սեռական բռնության զոհերի թիվը շարունակում է աճել։ Ոչ մի պատերազմ չի կարող արդարացնել նման հանցագործությունները։ Ես կոչ եմ անում ռուսաստանցի զինվորականներին ու նրանց ղեկավարությանը վերջ դրել բռնություններին»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել