Ներքին 4 տարի առաջ - 21:39 26-04-2022

Մոտ ապագայում անակնկալ ձևով մենք կունենանք անդառնալի հետևանքով փաստաթուղթ․ Մենուա Սողոմոնյան

Ընդդիմադիրների բողոքի ակցիան շարունակվում է, նրանք ակցիան իրականացնում են «Նիկո՛լ, հեռացի՛ր» գրությամբ պաստառներով։

Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը․ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, ներողություն եմ խնդրում՝ ձեր երեկոյան հանգիստը խանգարելու համար։ Եթե այն կարևորագույն խնդիրը չլիներ, որի համար մենք այս պահին այստեղ ենք, ձեզ չէինք խանգարի։ Արդեն երկար ժամանակ է, որ պարզ է դարձել մեզ բոլորիս՝ Հայաստանի քաղաքացիներիս և Արցախի քաղաքացիներիս, որ գործող իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի կողմից ներկայացված 5 սկզբունքների հիման վրա ստորագրելու խաղաղության համապարփակ պայմանագիր ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, և շատ ուղղակի կերպով գործով իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեղքը բարդելով միջազգային հանրության վրա, հայտնել են պատրաստակամություն Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնել, այսինքն՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Եվ թույլ չտալու համար նման զարգացումներ, ես մասնավորապես ուզում եմ հիշեցնել, որ մինչև ընթացիկ ամսվա վերջը կա պայմանավորվածություն, որ պետք է հաձնաժողով կազմվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծում և սահամանազատում իրականացնելու վերաբերյալ, ավելի քան պարզ է դառնում, որ շատ մոտ ապագայում անակնկալ ձևով, նորից մենք կունենանք մի անդառնալի հետևանք ունեցող փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը