Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:10 22-12-2022

Իշխանությունների լռակյաց վիճակը մենք համարում ենք գործարք Ալիևի հետ․ Մենուա Սողոմոնյան

Արդեն 11-րդ օրն է՝ 120 000 մարդ շրջափակված է։ 120 000 մարդու կյանքի վտանգ է սպառնում և այդ մարդիկ կրում են կապույտ՝ ՀՀ-ի անձնագիր։ Այս մասին այսօր Կառավարության առջև տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Իշխանությունների լռակյաց վիճակը մենք համարում ենք գործարք Իլհամ Ալիևի հետ։ Այս 11 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2 անգամ է անդրադարձել թեմային, երկու հայտարարություն է տեղի ունեցել, որոնք էլ բնականաբար «ես մեղք չունեմ՝ Ռուսաստանն է մեղավոր, ես մեղք չունեմ՝ Ադրբեջանն է մեղավոր» մտքով, և մեկ անգամ էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում է քննարկում գնացել։ ԱԽ-ին պարտավորեցնող որևիցե բանաձև ընդունելու վերաբերյալ դիվանագիտական հանձնարարություն չի տրվել, ՀՀ ԱԺ-ի՝ բոլոր երկրների հետ ունեցած բարեկամության խմբերը որևիցէ աշխատանք չեն տարել այս հարցի վերաբերյալ։ Մեր այսօրվա հերթական միջոցառման նպատակն է հանրությանը տեղեկացնելու այդ անգործության մասին և փորձել հանրային պահանջ ստեղծել՝ այս իշխանությանը դրդելու որևէ քայլ անել Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, հանրության մի մասը տեղյակ է իրավիճակից, բայց մի զգալի մասն էլ հուսահատության ու թմբիրի մեջ է, մինչև պարզ, ակնառու բաներ տեղի ունենան, ու այդ ժամանակ էլ էմոցիոնալ ֆոնի վրա կարող է դուրս գան մարդիկ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում