Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:52 26-04-2022

Կրթության զարգացումը կապված է մեր երկրի ապագայի հետ․ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագրի հիմնական խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն:

Նշվել է, որ ծրագիրը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների ներկայացման համատեքստում կարևորվել է բուհերի կողմից որակյալ կրթության տրամադրումը, վերջիններիս՝ սահմանվելիք հստակ չափորոշիչներին համապատասխանեցումը և բուհական համակարգում առկա խնդիրների հետևողական լուծումը:

Անդրադարձ է կատարվել բուհերի լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, գերատեսչական բուհերի հետագա գործունեությանը, աշխատաշուկայի մասնագիտական պահանջներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստմանը, մասնագիտությունների նոր ամբողջական ցանկի մշակմանը վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանն առանձնակի կարևորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը և նշել, որ մարդն իր ստացած կրթության արդյունքում պետք է կարողանա հոգալ կարիքները:

«Մարդուն պետք է մանկությունից օժտել գիտելիքով, հմտություններով, որպեսզի նա կարողանա սեփական երկրում կառուցել արժանապատիվ կյանք: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով բուհերի զարգացման միջոցառումների հստակ ծրագիր ունենալը, որը թիրախային կլուծի առկա խնդիրներն ու կնպաստի բուհական համակարգի զարգացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում հետազոտական բաղադրիչի առկայությունը, գիտության և բարձրագույն կրթության կապի ապահավումը:

«Կրթության զարգացումը կապված է մեր երկրի ապագայի հետ, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- նշել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարունակումը՝ դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել