copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:02 26-04-2022

Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով

«Վտանգը լուրջ է, այն իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։ «Ես իսկապես չեմ ուզում, որ հիմա, ինչպես դուք ասացիք՝ հղում անելով հարգարժան քաղաքագետներին, երբ սպառնալիքները շատ ու շատ էական են, ես իսկապես չեմ ուզում արհեստականորեն ուռճացնել դրանք, թեպետ նման բան անել ցանկացողները շատ են»։
Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի: Ըստ նրա, նման պատերազմ հրահրելուն ուղղված քայլ կդառնա Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։
«Մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկիի և նրա թիմի մշտական ​​սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել՝ Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք կմատակարարեն Ուկրաինա, որն, իհարկե, նույնպես կրակի վրա յուղ է լցնում, և նրանք զենքի այդ մատակարարումներով ցանկանում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին զինվորը, միայն թե երկարաձգվի այս հակամարտությունը, միայն թե, ինչպես ցանկանում են նրանք, Ռուսաստանը դրանից ավելի ու ավելի շատ տուժի»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը