copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:26 26-04-2022

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում 2665 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաշվարկել է, թե քանի խաղաղ բնակիչ է ուկրաինական պատերազմի զոհ դարձել։ Նրանց հաշվարկներով զոհվել է 2665 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 195 երեխա։ Վիրավորվել է 3053 խաղաղ բնակիչ։
ՄԱԿ-ի տվյալներով, խաղաղ բնակիչների զոհվելու և վիրավորվելու դեպքերի մեծ մասը (2268) գրանցվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում։ Ինքնահռչակ հանրապետությունների տարածքում զոհվել է 81, վիրավորվել՝ 341 խաղաղ բնակիչ։ Մարդիկ հիմնականում զոհվել են ոչնչացման մեծ տարածք ունեցող պայթուցիկ զենքի կիրառման արդյունքում, ներառյալ ծանր հրետանուց և բազմակի հրթիռային համակարգերից գնդակոծությունները, հրթիռային և ավիացիոն հարվածները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել