copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:52 26-04-2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու դատախազության վարչության պետերից մեկը կգործուղվեն Իտալիա՝ Պալերմո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետը կգործուղվեն Իտալիա՝ Պալերմո։

Որոշման մեջ ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը