copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:14 25-04-2022

Հայոց ցեղասպանության ոգեկոչման կապակցությամբ Երևանում է Իրաքի Քուրդիստանի շրջանի պատվիրակությունը

Հայոց ցեղասպանության ոգեկոչման առիթով Երևան են ժամանել Իրաքի Քուրդիստանի շրջանի «Քուրդ-հայկական բարեկամության» կազմակերպության ղեկավար Հեմն Մամրաշը, Քուրդիստանի «Հայրենասիրական միություն» կուսակցության ղեկավար Շիրա Օմերը, Ցեղասպանության հարցով «Բարան» (PUK) կազմակերպության ղեկավար Արամ Մուհամեդը և վերոնշյալ կազմակերպությունների անդամները։

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, պատվիրակությանն ապրիլի 25-ին հանդիպել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան խմբակցության ՀՅԴ անդամներ, «Հայաստան-Իրաք» բարեկամական խմբի անդամներ Գեղամ Մանուկյանի և Թադևոս Ավետիսյանի հետ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-քրդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, որի համար լավ հիմք կարող է ծառայել Սոցինտերնի հարթակում արդեն իսկ ձևավորված՝ ՀՅԴ կուսակցության և վերոնշյալ քրդական կազմակերպությունների բարեկամության շրջանակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող