copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:15 25-04-2022

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Ա․Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր:

Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու:

Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ