Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:50 25-04-2022

Ռուսաստանը ռազմական ոլորտին ամենաշատ գումար տրամադրող երկրների հնգյակում է

Պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը գերազանցել է 2 տրիլիոն դոլարը՝ մինչև 2.1 տրիլիոն դոլար, հաղորդում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI):
Ռազմական ծախսերը գնահատելիս SIPRI-ն օգտագործում է արդեն հաստատված ռազմական բյուջեների մասին տեղեկատվությունը՝ թարմացնելով այն պետության պաշտպանության և անվտանգության ոլորտում կատարած ծախսերի վերաբերյալ ստացվող նոր տվյալներով:
2021թ.-ին սպառազինության համար ամենաշատ գումար ծախսած երկրների հնգյակում են ԱՄՆ-ը (801 միլիարդ դոլար), Չինաստանը (293 միլիարդ դոլար), Հնդկաստանը (76,6 միլիարդ դոլար), Մեծ Բրիտանիան (68,4 միլիարդ դոլար) և Ռուսաստանը (65,9 միլիարդ դոլար):
Ռուսաստանի ռազմական ծախսերը, ըստ SIPRI-ի զեկույցի, աճում են արդեն երրորդ տարին անընդմեջ։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,9%։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել