Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:41 24-04-2022

Ամեն ինչ արվում է մեր բանակը ուժեղացնելու համար, իսկ արդյունքները կտեսնեք, երբ կուզեք տեսնել. Արման Սահակյան

Միջազգային հանրությանը ես հղում եմ մեր հիշողությունները, և արդարության վերականգնումը։ Այդ ուղերձը եղել է, կա և շարունակվելու է։ Ես՝ որպես Սասունի և Մուշի այդ իրադարձությունների հետևանքով Արևելյան Հայաստանում հայտնված ժառանգ, այսօր հուշահամալիր այցելել եմ այն կարգախոսով, որ մենք պետք է հիշենք և սպասենք այն օրվան, երբ ամբողջ աշխարհը կհասկանա՝ ինչ է կատարվել, և որ այլևս չկատարվի նման բան որևէ ազգի նկատմամբ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչ աշխատանք է արվում բանակը ուժեղացնելու համար Սահակյանը ասաց․

«Ամեն ինչ արվում է մեր բանակը ուժեղացնելու համար, իսկ արդյունքները կտեսնեք այն ժամանակ, երբ կուզեք տեսնել։ Երբեմն մարդիկ և քաղաքական ուժերը չեն ուզում դա տեսնել։

Բնագծերի կահավորումը երկարատև պրոցես է։ Դուք գիտեք, որ այս վերջին պատերազմից հետո սահմանին փոփոխություններ են տեղի ունեցել։ Նոր բնագծեր, նոր դիրքեր․ դրանք ժամանակ պահանջող պրոցեսներ են։ Մեկ ու կես տարվա ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, զինվորների, թե՛ սոցիալական, թե՛ անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի