Ներքին 4 տարի առաջ - 21:45 23-04-2022

Սեղանի վրա մեր գոյատևման հարցն է. իշխանությունը վերջին ճիգն է գործադրում՝ նորից մոլորեցնելու մեզ. Թ. Ավետիսյան

Ավանդական դարձած «Զարթի՛ր, լաո» ջահերով երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից ժամը 19:15-ին։ Oragir.news-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, որ այսօր պետք է մի բան հաշվի առնենք, որ այօրվա իշխանությունները պետք է գիտակցեն, որ այլևս ձախողված են։

«Իրենք մեր վաղվա օրվա հետ կապված այլևս ունակ չեն որևէ բան անելու։ Ինձ համար մեծ հաշվով հետաքրքիր չի՝ ուզում են լուծել, չեն կարողանում, թե՞ ուղղակի չեն էլ ուզում լուծել Արցախի հարցը։ Մենք պարտավոր ենք մեր երեխաներին թողնել հայրենիք, ինչպես մեր ծնողներն են մեզ թողել անկախ հայրենիք։ Սեղանի վրա մեր գոյատևման հարցն է, իսկ իշխանություններն իրենց վերջին ճիգն են գործադրում նորից մոլորեցնելու ու փափուկ բարձ դնելու և ամենակարևորը՝ մեղավորներ գտնելու համար։ Հայի իմ տեսակը ոտքի է կանգում ու տեր կանգնում իր երեխայի ապագային։ Դուրս եկեք փողոց ու պայքարեք մեր ինքնության համար։ Մենք չենք կարող լինել սերունդ, որը ստացել է անկախություն ու ոչինչ չի արել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել