copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:59 22-04-2022

Ռուսաստանն ուզում է իշխանափոխություն, բայց առանց իր ակտիվ ներգրավման

Ռուսաստանի իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրներն փոխանցում են, որ ռուսական իշխանությունները չափազանց դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, քանի որ կարծում են, որ նա Հայաստանը հանում է ռուսական ազդեցությունից և մտցնում է թուրքական ազդեցության տակ։ Պաշտոնական Մոսկվան ամենևին էլ դեմ չէ Հայաստանում Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժմանը, ավելի ճիշտ՝ կողմ են, որ Փաշինյանը հեռացվի։ Մեր աղբյուրը դա բացատրում է նրանով, որ Փաշինյանը Հայաստանը Թուրքիայի հովանու տակ տանելու քաղաքականություն է որդեգրել և նման նպատակներ ունի, ինչը, բնականաբար, թուլացնելու է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի Հարավային Կովկասից, մինչդեռ Հայաստանը նրա վերջին հենման կետն է։

Oragir.news-ի աղբյուրը փոխանցում է, որ Մոսկվայում վստահ են, որ առանց իր ակտիվ ներգրավման` զուտ խաղաքարտերը բացելու միջոցով, հնարավոր կլինի առաջիկայում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն` այն իրավիճակը, որ կար 2020 թ․ վերջին և 2021-ին, երբ պաշտոնական Մոսկվան թույլ չէր տալիս փողոցային գործողություններ` ընդդեմ Փաշինյանի` պնդելով, որ վարչապետին պետք է հեռացնել բացարձակապես խորհրդարանական մեծամասնության միջոցով, այլևս չի գործելու, և փողոցային պայքարը չի արգելակվելու Մոսկվայի կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում