Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:01 22-04-2022

Թրամփը մասամբ ընդունել է Կապիտոլիումի գրոհի ժամանակ տեղի ունեցածի պատասխանատվությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​առաջնորդ Քևին Մաքքարթիին ասել է, որ ինքը մասամբ պատասխանատու է 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հեռախոսազրույցի ձայնագրությունը։

«Այսօր ես անձամբ նրան հարցրեցի, թե արդյոք նա պատասխանատու է կատարվածի համար, ցավո՞ւմ է, որ դա տեղի է ունեցել։ Նա ինձ ասաց, որ ինքը որոշակի պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, և անհրաժեշտ կլինի դա ընդունել»,- ձայնագրությանը հղում է կատարում թերթը։

Ըստ թերթի՝ ձայնագրությունն արվել է 2021 թ. հունվարի 11-ին Մաքքարթիի և Կոնգրեսի Հանրապետական ​​կուսակցության այլ անդամների զրույցի ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել