copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:17 22-04-2022

Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինի օկուպացված»

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր «Դիվանագիտության կապույտ գրքում» 2003 թվականից ի վեր առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինի օկուպացված» տարածք։ Այս մասին հայտնում են Kyodo-ն և NHK-ը՝ հղում անելով փաստաթղթին, որը ներկայացվել է ապրիլի 22-ին՝ երկրի նախարարների կաբինետի նիստում։

Գրքի թարմացված տարբերակում ներառված էր նաև այն ձևակերպումը, որ կղզիները «Ճապոնիայի անբաժանելի մասն են»։ Ինչպես նշում է Kyodo-ն, նման նկարագրություն փաստաթղթում բացակայել է 2011 թվականից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր