Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:42 22-04-2022

Ռուսաստանը սկսել է «Բայկոնուրի» չօգտագործվող գույքի փոխանցումը Ղազախստանին

Ռուսաստանն անվերադարձ Ղազախստանին կփոխանցի «Բայկոնուրի» չօգտագործվող գույքը։ Կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ընդունել «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեությամբ զբաղվող պետական ​​կորպորացիայի՝ շարժական գույքը դաշնային սեփականությունից որպես Ղազախստանի Հանրապետության պետական ​​սեփականություն անհատույց փոխանցելու մասին առաջարկը՝ ըստ ներկայացված ցուցակի»,- ասվում է փաստաթղթում։
Գույքի փոխանցումը պետք է իրականացնեն Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը և ՌԴ ԱԳՆ-ն։ Փոխանցվող գույքի ցանկում է ընդգրկված «Էկրան-M» արբանյակն իր բաղադրիչներով, ինչպես նաև հավաքման և պաշտպանիչ բլոկը, որոնք գնահատվել են խորհրդանշական մեկ ռուբլի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ