copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 22-04-2022

Ֆինլանդիան մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել այս գարնանը

Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Ֆինլանդիայի նախկին արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան ասել է, որ երկիրը առաջիկա շաբաթներին կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Helsingin Sanomat պարբերականին:
«Ֆինլանդիայում այս հարցի շուրջ ուժեղ մեծամասնություն կա թե հասարակական կարծիքի առումով, թե խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի առաջիկա շաբաթներին, գարնանը: Ես սա ասում եմ անկախ նրանից՝ դա լավ բան եմ համարում, թե վատ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև նշել է, որ կարևոր է համարում այս մասին տեղեկացնել Շվեդիայի ներկայացուցիչներին. պետություն, որը նույնպես դաշինքին միանալու մտադրություն ունի։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում