Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:15 21-04-2022

Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթի մասին  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ և հայտարարել Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Նույն արժեքի նախորդ փաթեթը հատկացվել է միայն անցած շաբաթ։

Բայդենն ասել է, որ նոր փաթեթը կներառի ծանր սպառազինություն և զինամթերք, ներառյալ տասնյակ հաուբիցներ և 144.000 արկեր նրանց համար, ինչպես նաև մարտավարական անօդաչու սարքավորումներ: Ուկրաինայում ամերիկյան տրամաչափի արկերի պաշարներ չկան:

Ըստ Բայդենի՝ նոր զինատեսակները կուղարկվեն անմիջապես «ազատության առաջին գիծ»՝ Դոնբասում ռուսական հարձակման սկզբի գոտի։ Հաջորդ շաբաթ վարչակազմը Կոնգրեսից նոր բյուջետային հատկացումներ կխնդրի Ուկրաինային օգնելու համար, ասել է Բայդենը։

Նախագահի ելույթից որոշ ժամանակ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի «կառավարական կարևորագույն գործողություններին» աջակցելու նպատակով 500 միլիոն դոլար հատկացնելու մասին, այլ կերպ ասած՝ պետական ​​հաստատությունների բնականոն գործունեության, թոշակների և պետական ​​աշխատողների աշխատավարձերի վճարման համար։

Բացի դրանից՝ վարչակազմը հայտարարել է ռուսական նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ արգելելու մասին։ «Սա նշանակում է, որ ոչ մի նավի, ոչ մի նավի, որը կրում է Ռուսաստանի դրոշը կամ պատկանում կամ շահագործվում է Ռուսաստանի շահերից գործող սուբյեկտների կողմից, չի թույլատրվի խարիսխ նետել Միացյալ Նահանգներում կամ մոտենալ մեր ափերին»,- ընդգծել է Բայդենը:

ԱՄՆ նախագահը նաև բացահայտ արտասանել է այն, ինչ լայնորեն հայտնի էր ԶԼՄ-ներում, բայց պաշտոնապես չէր հրապարակվել. ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել