Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:07 21-04-2022

Դա ահաբեկչության ազդարարում է. Պեսկովը՝ Ղրիմի կամրջին հարվածելու Ուկրաինայի ԱԱԽ հայտարարության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը՝ Ղրիմի կամրջին հնարավոր հարվածի մասին, անվանել ահաբեկչության ազդարարում, որը պահանջում է իրավական գնահատական ​​և հաջորդող պատիժ:

«Նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հնարավոր ահաբեկչական գործողության մասին հայտարարություն: Սա անընդունելի է, կան բազմաթիվ արարքների նշաններ, որոնք ենթակա են իրավական ստուգման՝ հաջորդող պատիժներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Միաժամանակ նա հավաստիացրել է, որ համապատասխան ծառայությունների կողմից կամրջի և ռազմավարական նմանատիպ բոլոր օբյեկտների շուրջ ձեռնարկվում են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու նախազգուշական միջոցները։