copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 21-04-2022

Չինաստանի հստակ դիրքորոշումը կարող է փոխել Ուկրաինայում իրադարձությունների ընթացքը. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Չինաստանը գերտերություն է, որը կարող է փոխել Ուկրաինայում իրադարձությունների ընթացքը, եթե հանդես գա կողմերից մեկի օգտին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին։
«Դուր է գալիս ինչ-որ մեկին, թե՝ ոչ, Չինաստանը գերտերություն է։ Չինաստանի կողմերից մեկի դիրքերից հանդես գալը կարող է շրջել պատերազմի ընթացքը: Չինաստանը հաճախ է նշել Ուկրաինայի տարածքային ամբողջականության կարևորությունը։ Նաև հաճախ շեշտել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհով։ Մենք նաև տեսնում ենք, որ չինական ընկերությունները զգուշություն են ցուցաբերում (ՌԴ-ի դեմ սահմանված) պատժամիջոցները խախտելու հարցում»,- ասել է Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված