Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:23 21-04-2022

Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ․ ԱԺԲ

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի` 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։

Այն շարունակեց ու վերահաստատեց.

1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը,

2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը,

3) Հայաստանի դիրքավորումը որպես քաղաքակիրթ աշխարհի համար արդեն ցեղասպան որակվող, միջազգային մեկուսացման դատապարտված պուտինյան ռեժիմի խամաճիկ ու հանցակից։

Մինչդեռ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ։ Նա եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանն ու համամարդկային արժեքներին։ Ուստի Արևմուտքն ի դեմս հայ ժողովրդի ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը։

Ըստ այդմ, օրեցօր ավելի ու ավելի հրատապ է դառնում Կրեմլի հրահանգներով գործող Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա կեղծ ընդդիմությունից երկիրն ազատելու և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիրը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին։

Պահը հասունանում է և պահը մոտ է։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

20 ապրիլի 2022 թ., Երևան


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել