Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:37 20-04-2022

Վենետիկը սահմանում է մինչև 10 եվրո վճար մեկօրյա այցելության համար

Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրյունարոն ասել է, որ քաղաքը վճար կսահմանի այնտեղ մեկ օրով այցելող զբոսաշրջիկների համար։

Սահմանված վճարը կսկսեն գանձել հունիսին, փորձը կտևի վեց ամիս, որից հետո քաղաքային իշխանությունները կորոշեն՝ արդյոք պահպանել այդ միջոցը հետագայում։ Քաղաք այցելող բոլոր մարդիկ պետք է ամրագրեն այցելությունը հատուկ կայքի միջոցով, սակայն Վենետո շրջանի բնակիչները, ինչպես նաև հարազատներին այցելող և որոշ այլ կատեգորիաների մարդիկ գումարը չեն վճարի։

Մի քանի օրով Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները նույնպես կազատվեն հարկից, քանի որ հյուրանոցի համար վճարելիս արդեն վճարում են տուրիստական ​​տուրքը։ Վճարը կկազմի 3 եվրոյից մինչև 10 եվրո՝ կախված այդ օրը Վենետիկում զբոսաշրջիկների քանակից։

«Այսօր շատերը հասկացել են, որ ամրագրման համակարգը ճիշտ ճանապարհ է զբոսաշրջության ավելի հավասարակշռված կառավարման համար: Աշխարհում մենք առաջինն ենք այս բարդ փորձով»,- նշել է Լ. Բրյունարոն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան