copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 20-04-2022

Կանադան միացել է «Պուտինի դուստրերի» դեմ սահմանված պատժամիջոցներին

Կանադան հայտարարել է «ռուսական ռեժիմի» 14 ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երկու չափահաս դուստրերի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Սև ցուցակում» ընդգրկվածների թվում են ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, գործարարներ Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Միխայիլ Գուցերիևը, Գերման Խանը, Օլեգ Բոյկոն, Իգոր Մակարովը, Ալեքսանդր Պոնոմարենկոն։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև քաղաքական գործիչ Ալեքսանդր Տորշինը, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան (ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը):
Ինչ վերաբերում է Կատերինա Տիխոնովային և Մարիա Վորոնցովային, ապա ավելի վաղ՝ ապրիլին, նրանց նկատմամբ որպես «Պուտինի դուստրեր» պատժամիջոցներ էին սահմանվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից՝ պատճառաբանելով, որ նրանք կարող են ներգրավված լինել ՌԴ ղեկավարի իրական եկամուտները թաքցնելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ