Ներքին 4 տարի առաջ - 12:21 20-04-2022

Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների թշնամին է. Էդգար Ղազարյան


«5165» շարժման անդամները երեկ Ազատության հրապարակում հայտարարել էին, որ գնալու են բուհեր՝ ուսանողներին և դասախոսներին իրազեկելու, որ միանան իրենց բողոքի ակցիային։ Այժմ շարժման անդամները իրականացնում են բողոքի ակցիան, որի մեկնարկը տվեցին Ազատության հրապարակից։

«5165» շարժման նախագահ Կարին Տոնոյանը, անդամներ Մենուա Սողոմոնյանը, Էդգար Ղազարյանը քայլերթով շարժվեցին դեպի բուհեր։

Էդգար Ղազարյանը Oragir.news-ի հարցին՝ ամբողջ համացանցը քննարկում էր այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը նույն փողկապն էին կապել, ինչն արդյո՞ք նշանակում է, որ համերաշխ են միմյանց հետ, և նա աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, պատասխանեց. «Չեմ կարծում, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, առավել ևս՝ ՌԴ-ի հետ, պետք է դրսևորվի փողկապների գույնով։ ՀՀ և ՌԴ հարաբերությունները, որոնք մշտապես կրել են ռազմավարական բնույթ, Նիկոլ Փաշինյանն ուղղակի տապալել է։ Տիգրան Խզմալյանի հետ հարց քննարկող մարդը գնում՝ Պուտինի հետ է հարց քննարկում։ Նիկոլ Փաշինյանից հակառուս գոյություն չունի, քանի որ նա եղել է մի խմբակցության ղեկավար, որը խորհրդարանում փաստաթուղթ է դրել շրջանառության մեջ, որ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմից։ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների թշնամին է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը