copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:11 20-04-2022

General Motors-ն արտասահմանյան ավտոարտադրողներից առաջինն է, որ վերջնականապես լքում է Ռուսաստանը

Ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնը աշխատանքից ազատել է ռուսական գրասենյակի աշխատակիցներին, իսկ դիլերներին ծանուցել է ավտոմեքենաների և պահեստամասերի մատակարարման դադարեցման մասին։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել են ավտոշուկայի իր երեք աղբյուրները։
Մարտի 11-ին ԱՄՆ-ը հայտարարեց շքեղության ապրանքների, այդ թվում՝ թանկարժեք ավտոմեքենաների ՌԴ արտահանման արգելքի մասին։ 2015թ.-ին, Ղրիմի բռնակցման ֆոնին, GM-ն կրճատեց արտադրությունը ՌԴ-ում և ռուսական շուկա էր մատակարարում միայն Chevrolet և Cadillac թանկարժեք մոդելները։
Աղբյուրներից մեկի խոսքով, վերջին շաբաթներին GM-ը պարզաբանումների էր սպասում ամերիկյան կարգավորողի կողմից, և դրանք ստանալուց հետո, հայտարարեց ռուսական շուկան լքելու մասին։ Ընկերությունն ինքը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում