copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:48 19-04-2022

Վրաստանում ընդդիմությունը պատրաստվում է լայնածավալ բողոքի ակցիաների

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է բողոքի լայնածավալ ցույցեր անցկացնել՝ պահանջելով արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն։ Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին, որը վերջերս խորհրդակցություններ է անցկացրել Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։

Խաբեիշվիլին կարծում է, որ դեռևս արդիական է մնում ընդդիմության բողոքը՝ ընդդեմ 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների. այն ժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել էին արդյունքները կեղծելու մեջ։

«Մենք պետք է ժողովրդական մեծ տոն կազմակերպենք այն օրը, երբ հրաժեշտ տանք «Վրացական երազանք»-ին։ Կարծում եմ, որ վրաց ժողովրդի մոբիլիզացիայի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն կոնկրետ որոշում կայացնել»,- ասել է Խաբեիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի