copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:19 19-04-2022

Շոյգուն երեք շաբաթվա մեջ առաջին անգամ մեկնաբանել է պատերազմը Ուկրաինայում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի «ազատագրման ծրագիրը հետևողականորեն իրականացնում է»։ Նա ելույթ է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայում։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրներն ամեն ինչ անում են պատերազմի ընթացքը «առավելագույնս ձգելու» համար։

«Օտարերկրյա սպառազինության մատակարարումների աճող ծավալները ակնհայտորեն ցուցադրում են Կիևի ռեժիմին սադրելու նրանց մտադրությունները՝ կռվել «մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է նախարարը։

Շոյգուն վերջին ժամանակներս հազվադեպ է հայտնվում հանրության առաջ կամ որևէ հայտարարություն անում։ Մինչ կոլեգիան, նախարարի վերջին հաղորդագրությունը ապրիլի 8-ի ցավակցությունն էր՝ կապված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ