Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:44 19-04-2022

Դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ

2022 թվականի դեկտեմբերից դիմորդներին միասնական քննություններ հանձնելու երկրորդ հնարավորություն է տրվելու։

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով ասուլին հայտնեց ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ընդունելության կարգի հիմնական փոփոխություններից մեկը դիմորդին երկրորդ անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունն է։ Երկրորդ անգամ քննություն կարող են հանձնել նաև այն դիմորդները, որոնք թեև ստացել են բավարար միավոր բուհ ընդունվելու համար, սակայն ցանկանում են իրենց ուժերը կրկին փորձել՝ առավել բարձր միավորներ հավաքելու համար։

«Հաճախ թյուրընկալում էր լինում, որ մրցույթը բուհերում երկու անգամ է կազմակերպվելու, բայց կարգով միայն հնարավորություն է տրվում միասնական քննություն հանձնել։ Մրցույթը ինչպես միշտ լինելու է մեկ անգամ, ամառվա ընթացքում՝ հունիսին դիմորդները հանձնելու են ընդունելության քննություններ, և մինչև հուլիսի 15-ը կամփոփվեն ընդունելությանքննությունների արդյունքները»,- նշեց նա։

Կարգում էական այլ փոփոխություններ չեն եղել։ Միակ փոփոխությունները կապված են ընդունելության քննության տեսակների հետ։ Նախկին կարգավորմամբ քննությունները միասնական, ներբուհական և կենտրոնացված էին, նոր կարգավորմամբ՝ ընդունելության քննությունները երկու տեսակի են՝ միասնական և ներբուհական։

«Ներբուհական քննությունները հիմնականում արվեստի բնագավառի քննություններն են, որոնք իրականացվում, կազմակերպում են բուհերը։ Միասնական քննությունները ավանդաբար հանրակրթական առարկաների քննություններն են, որոնք կազմակերպում, իրականացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից»,- նշեց նա

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան