Ներքին 4 տարի առաջ - 12:54 19-04-2022

Ինչու պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների՝ իշխանությունից հեռացմանը. Մենուա Սողոմոնյան

«5165» շարժումը այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի գործողություններ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և հանուն Արցախի։ Շարժման անդամներից Մենուա Սողոմոնյանը իր ելույթում նշեց այն պատճառները, որոնց համար օրվա իշխանությունները պետք է հեռանան:

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ դուրս ենք եկել աթոռակռվի, մենք մեր հայրենակիցներին հանգամանալից կներկայացնենք բոլոր այն հիմնավորումները․․․ կամ չէի ասի՝ բոլոր, որովհետև բոլորի համար գուցե օրեր պահանջվեն։ Այդ հիմնավորումներից մի քանիսը, թե ինչու պիտի ոտքի կանգնել, և ինչու պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների՝ իշխանությունից հեռացմանը։ Նրան իշխանությունից հեռացնելու կարևորագույն հիմքն այն է, որ նա չի կատարել իր նախընտրական խոստումները, այդ թվում՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Իր նախընտրական ծրագրում նա գրել է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ բոլորդ լսեցիք, որ օրեր առաջ նա ասաց, թե Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանը պետք է նշաձող իջեցնի, և նրա մերձավորները ասացին, թե Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում ապագա ունի․․․»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ