copy image url
Միտք 4 տարի առաջ - 10:49 19-04-2022

Փորձություն է և յուրօրինակ քննություն, որ հանձնելու ենք ժամանակին ու պատմությանը

Հիմա ուրիշ է, ժամանակն է ուրիշ, պատմությունը՝ ուրիշ, և նույն պատմության անիվն է այլ կերպ գլորվում՝ ուղղահայաց ընթացքով, առանց զիգզագների, և պարզ տեսնում ենք, թե ուր է տանում: Կա՛մ փոխում ենք ընթացքը և մեր գծած նիշով տանում, կա՛մ ինքն է փոխում մեր ընթացքը և տանում իր գծած նիշին: Հիմա իշխանակռիվը, աթոռ փախցնելը ու կուսակցախաղը ժամանակավրեպ են ու անվավեր: Կան իրավիճակներ ու իրադրություններ, որ վեր են անձնական ու քաղաքական շահերից: Կա մի վերջին նիշ, որտեղ շահը վերանձնական է: Անձնականը հայրենիքն է, պետությունն ու պետականությունը, ազգի ու ժողովրդի գոյատևման, լինել-չլինելու խնդիրը: Եվ այդ իրավիճակն ունի մեկ բնորոշում՝ փրկություն: Հիմա մենք փրկվելու կամ չփրկվելու ընտրության առաջ ենք կանգնած:

Չկա այլընտրանք, բայց կան մոտեցումներ: Առաջին մոտեցումն այն է, որ միավորվեն բոլոր առողջ քաղաքական ուժերը, ովքեր իսկապես մտահոգ են ոչ թե իրենց, այլ երկրի ճակատագրով: Լինեն նույն հարթության վրա, հավասար և բոլորը՝ մեկ: Այնպես, որ ժողովուրդը հենց այդպես էլ տեսնի, հավատա և վստահի: Ամենակարևորը վստահությունն է երկրի ու պետականության նկատմամբ՝ հանուն Արցախի և Հայաստանի: Մեր ժողովուրդը համոզվել է ուզում հենց այդ վստահության մեջ: Այդ հավատն է, որ կարող է միավորել հասարակությանը, արթնացնել իր ունեցածին տեր լինելու, իր իրավունքները չզիջելու ուժը ներսում: Միավորվում են պատասխանատվության լրջություն ունեցող ուժերը, և միասնական է դառնում հասարակությունը: Պարզապես բավարար վստահություն է անհրաժեշտ:

Մեր ժողովուրդը, երբ գրեթե ելք ու այլընտրանք չի մնացել, միշտ է միավորվել նման ճակատագրական պահերին և անհնարինը հնարավոր դարձրել: Հակառակ դեպքում պատմության ու ժամանակների խութ ու խորշերից, մութ թունելներից դուրս չէր գա և չէր հասնի այստեղ՝ պատմության այս ժամանակի մեջ: Հիմա էլ փորձություն է և յուրօրինակ քննություն, որ հանձնելու ենք ժամանակին ու պատմությանը և շարունակելու ենք քայլել մեր երկրուղին՝ ևս մի փոս ու խոռոչ լցնելով: Մեզ բնորոշ է՝ երբ ավարտվում են բոլոր ելք ու հնարները, ինքներս ենք դառնում ելք ու հնար: Պարզապես մի պահ, մի ակնթարթ վստահություն ունենանք մեր նկատմամբ, հավատանք և՛ կողք կողքի՝ հրապարակում, և՛ դեմ դիմաց՝ հարթակին կանգնած:


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր