Ներքին 4 տարի առաջ - 21:41 18-04-2022

Իմ դեմ քրգործի հիմք հանդիսացել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիում, պատասխանելով Irakanum.am-ի հարցին, թե արդյոք ցանկանում է անրադառնալ Դանիել Իոաննիսյանի գրառմանը, ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ մի «չգիտեմ՝ ում»։ Կասեմ մի բան՝ ի՞նչ է գրել նա․ գրել է, որ ես իմ «Հայրենիք» ջոկատով փախել եմ Արցախից, ու դա է պատճառը, որ այսօր Արցախը այս վիճակում է։ Հիշո՞ւմ եք նոյեմբերի 9-ի գիշերը ինչ-որ մի բունկեռից հիստերիկ ձայնով մեկ գոռում էր, որ հայրենիքի գեներալը փախել է ու պետք է դատվի, դատվի, դատվի։ Հիշում եք, որ հետո քրեական գործ հարուցվեց, որը կարճվել է և ամբողջ մամուլում կա, և քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացել էր գիտե՞ք ինչը․ ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պռազյանի գրառումը։ Դա փաստաթուղթ է, դա կա, վրան ստորագրել է գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, քննիչներ և մնացածը։ Դրանով այս հարցը եկեք փակենք և մոռանանք»,- ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի