copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:59 18-04-2022

DHL-ը վերականգնել է դեղերի մատակարարումը ՌԴ՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար


DHL-ը, որը դադարեցրել էր մատակարարումները Ռուսաստան, կվերսկսի չգրանցված դեղերի տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար։ Այս մասին հայտնել է հիմնադրամը։
«DHL-ը… շատ ուշադիր ուսումնասիրել է դեղերի ցանկը, որոնք «Նվիրիր կյանք»-ը գնում է հիվանդների համար, ստուգել է մեր մատակարարին, ստուգել է հենց ֆոնդը և որոշել է վերսկսել առաքումները», - հայտարարել է հիմնադրամի տնօրեն Եկատերինա Շերգովան:
«Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն օգնում է քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին, կազմակերպում է արտասահմանից չգրանցված դեղերի մատակարարում Ռուսաստան։ Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ DHL ընկերության հետ, որը կարող է դեղորայք մատակարարել ջերմաստիճանի ռեժիմին և մաքսազերծմանը համապատասխան, ունեցել են «հստակ կարգավորված աշխատանքային սխեմա»։ Այն բանից հետո, երբ DHL-ը հրաժարվել է աշխատել Ռուսաստանի հետ, հիմնադրամը այլ գործընկեր է գտել, բայց «այլ պայմաններով և մի քանի անգամ ավելի թանկ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին