copy image url
Խոսք 4 տարի առաջ - 19:12 18-04-2022

Արտահերթ ընտրության ռեսուրս և փողոցային պայքարի բարենպաստ միջավայր չեմ տեսնում. Սուրեն Սուրենյանց

Ես հարգանքով եմ վերաբերվում ցանկացած կուսակցության, ցանկացած առաջնորդի նախաձեռնության, անպայման կայցելեմ Ազատության հրապարակ, բայց կարծում եմ, որ քաղաքական կյանքում միանալ-չմիանալու դիսկուրսն իրականում արհեստական է: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Մենք ունենք մեր դիրքորոշումները, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել պարոն Վանեցյանի դիրքորոշման հետ: Ես նաև չեմ կարող ասել, որ Ազատության հրապարակում կարևոր հայտարարություններ եմ անելու, բայց ես զորակցում եմ ցանկացած մարդու իր պայքարում, առավել ևս, որ Վանեցյանի հետ շատ լավ մարդկային հարաբերություններ ունենք»:

Նա նաև ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մանդատ ունի խորհրդարանական ընդդիմությունը, քանի որ նաև այդ պրոցեսը գեներացնելու ռեսուրս ունի: «Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է միայն արտահերթ ընտրություն պահանջել: Այս պահին ես արտահերթ ընտրության ռեսուրս և փողոցային պայքարի բարենպաստ միջավայր չեմ տեսնում, քանի որ միջազգային հարաբերություններում աննախադեպ ճգնաժամ է, չեմ կարծում, որ այս փուլում փողոցային պայքարն ամենաարդյունավետն է»:

Նա նաև նշեց, որ միանալ-չմիանալու հարցը քննարկելու համար կարևոր է հասկանալ, թե ինչ բովանդակային այլընտրանք է առաջարկում տվյալ քաղաքական ուժը: Մենք բոլորս ընդդիմադիր ենք Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, բոլորս էլ անվստահություն ունենք, բայց կարևոր է, թե դրանից հետո ինչ բովանդակությամբ իշխանություն է գալու։ Օրինակ՝ ես արդյունավետ եմ համարում հայ-թուրքական, հայ –ադրբեջանական դիալոգը, որովհետև հարևան երկրների հետ պետք է ունենալ համակեցության կանոններ, բնականոն հարաբերություններ, ես չեմ խոսում բարեկամական հարաբերությունների մասին, բայց իմ տեսլականը էականորեն տարբերվում է խաղաղության օրակարգից, որ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը:

Մյուս ընդդիմադիր կուսակցությունների տեսլականը մի փոքր այլ է․ օրինակ՝ «Հայաստան» դաշինքն ասում է՝ խոստանում եմ Հադրութն ու Շուշին հետ բերել, ես նման հնարավորություն չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ, որ կա հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որպեսզի Արցախի անվտանգությունն ու հայկականությունը երաշխավորված լինեն: Ես կարծում եմ նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի անկախության օրակարգը կորցրել է իրատեսականությունը»,- ասաց Սուրենյանցը:

Քրիստինե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը